Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Հնդկաստանի «ագրեսիան» Ադրբեջանի դեմ

Հնդկաստանի «ագրեսիան» Ադրբեջանի դեմ
27.12.2017 | 05:44

Բաքվի Baku Electronics էլեկտրոնային իրերի վաճառքով զբաղվող մասնագիտացված խանութում հայտնաբերվել է հայերեն գրությամբ պիտակով սառնարան, որ մեծ աղմուկ է առաջացրել ադրբեջանական լրատվական դաշտում:

«Հայերեն» սառնարանը եղել է միակը խանութում ներկայացված տվյալ մոդելի սառնարանների մեջ, մյուսների պիտակը եղել է այլ լեզուներով:
«Մեր խանութում վաճառվում են LG սառնարանների մի քանի տեսակներ, հայերեն գրություն եղել է միայն այդ սառնարանի վրա, սխալը եղել է Հնդկաստանում»,- նշել է խանութի աշխատակիցը:

Դիտվել է՝ 1358

Մեկնաբանություններ